Չինաստանում կեղծ պատվաստանյութի ավելի քան 3000 դեղաչափ իրացնելու կասկածանքով 80 մարդ է ձերբակալվել․ Reuters
Համաշխարհային ՄամուլՉինաստանի ոստիկանությունը պատվաստանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արշավի շրջանակներում ձերբակալել է ավելի քան 80 մարդու և առգրավել ավելի քան 3000 COVID-19 կեղծ պատվաստանյութ, հաղորդում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը: Կասկածյալները խարդավանքներն իրականացնում էին առնվազն անցյալ տարվա սեպտեմբերից։ Նշվում է, որ կեղծ պատվաստանյութերը պատրաստվել են աղի լուծույթով: «Հավանաբար, կասկածյալները մտադրվել էին պատվաստանյութերն արտերկիր ուղարկել»,֊ հավելում է Global Times թերթը։