Ճապոնիայում նոր թափ է ստանում «թռչնի գրիպը»
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայի կառավարությունը հունվարին երկրում այս տարվա ձմռանը հայտարարեց թռչնագրիպի ռեկորդային աճ: Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում, թռչնագրիպի բռնկման պատճառով, որոշվեց ոչնչացնել մոտ 840 հազար թռչուն այն ֆերմայում, որտեղ սկսվել էր վարակը, գրում է Kyodo-ն: Նշվում է, որ Իբարակին արդեն Ճապոնիայի 17-րդ պրեֆեկտուրան է, որտեղ այս ձմռանը հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս: Երկրի իշխանություններն արդեն հայտարարել են հիվանդության ռեկորդային բռնկում՝ վարակի օջախների և վնասազերծված թռչունների քանակով: Հիվանդության առաջին դեպքի մասին հայտնի է դարձել 2020 թվականի նոյեմբերին: Մինչ օրս երկրի ավելի քան 40 տնտեսություններում ոչնչացվել է ավելի քան վեց միլիոն հավ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն