Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին:
Ռիչարդը նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Պենտագոնը ստիպված չէր դիտարկել միջուկային էներգիայի հետ անմիջական ռազմական առճակատման հավանականությունը, բայց այժմ իրավիճակը փոխվել է:
«Իրական հավանականություն կա, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է արագ վերաճել հակամարտության` միջուկային զենքի օգտագործմաբ, եթե, նրանց կարծիքով, սովորական զենքի օգտագործմամբ պարտության դեպքում սպառնալիք լինի քաղաքական համակարգին կամ պետությանը», - ասել է Ռիչարդը: Ըստ ծովակալի՝ չի կարելի բացառել, որ հավանական հակառակորդը որոշի միջուկային զինանոց օգտագործել: Բացի այդ՝ նա նշել է Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների «սթափ» աճի մասին: Մասնավորապես, Ռիչարդը մանրամասն նկարագրել է Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացումը և Մոսկվայի կողմից նոր զենքի ստեղծումը: