Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ (տեսանյութ) Թրամփը անվանել է ԱՄՆ-ի գլխավոր պահանջը Իրանի հետ առաջիկա բանակցություններում Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան Ռոյթերս. Վենսը ժամանել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․ Քերոբյան (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու 2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա 

Հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, համատեղ ուժերով կդիմակայենք մարտահրավերներին. Կարեն Գիլոյան

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին:

Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին.

«Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել»: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կ. Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը:

«Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:

Կ. Գիլոյանը ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ. «Մարզիկները, հատկապես նախամրցումային փուլում գտնվողները չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Բացի դրանից՝ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ նաև առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կլինեն առավել հասցեական քննարկումներ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ (տեսանյութ)Պակիստանը հայտարարել է, որ մինչև 190 լրագրող հավատարմագրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունները լուսաբանելու համարՊակիստանի ԱԳՆ-ը հաստատել է ԱՄՆ պատվիրակության Իսլամաբադ ժամանումըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 11-ինԻրանը ԱՄՆ-ին հիշեցրել է չկատարված երկու պայմանների մասինԿդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներԹրամփը անվանել է ԱՄՆ-ի գլխավոր պահանջը Իրանի հետ առաջիկա բանակցություններումՄարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ Արծվանիստ բնակավայրումԱդրբեջանը 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել ՀայաստանCNN. Իրանն ու ԱՄՆ-ն կբանակցեն ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջնորդների միջոցովԹրամփը պլանավորում է Վաշինգտոնում կառուցել աշխարհի ամենամեծ հաղթական կամարըՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «ուրախ ավտոբուսի» նորամուծությունը (տեսանյութ)Իսրայելը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկի «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հարցըԲացահայտվել է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ի պահանջներից մեկըԱվտովթար՝ Երևանում. Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամաններով ծաղիկների մեջ Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Իրանի պատվիրակությունը կհանդիպի Պակիստանի վարչապետի հետ՝ նախքան Միացյալ Նահանգների հետ բանակցությունները սկսելըԱննա Վարդապետյանը Չինաստանում կմասնակցի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստինՌուսաստանում արձագանքել են Զելենսկու հայտարարություններին բանակցությունների մասինՃանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. ԱբրահամյանԱվտոճանապարհները հիմնականում անցանելի ենՌոյթերս. Վենսը ժամանել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՎրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Հրդեհ Կամարիս բնակավայրումԱրցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը․ «Հրապարակ» Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ» Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ» Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» ՔՊ-ում ծանր են տարել Պուտինի կշտամբանքը․ «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. «Ժողովուրդ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»Վենսը նշել է, որ ինքը Թրամփից հստակ հրահանգներ է ստացել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալՄարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է Շվեդիայում ձերբակալվել է ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող անձՀնդկաստանը մտահոգված է Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թվովՀաագան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ռազմական առաքելությանը մասնակցելու հնարավորությունըԻրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետոԻրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ինԹրամփը և Նեթանյահուն «լարված» հեռախոսազրույց են ունեցել. CNN WSJ. Իսրայելը կսահմանափակի Լիբանանի վրա հարձակումները Վաշինգտոնի խնդրանքովՖրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակՔուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ինԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 անդամի սպանության մասին
Ամենադիտված