Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօր Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համար Ծիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասները Շոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետները Ականջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայել Շուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետները ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր 

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից կրկնօրինակում է գրեթե ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի։ Գրառման մեջ ասվում է․

«Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Երբ ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ես հիմնվում եմ վերլուծված փորձի վրա: Վերլուծելով փորձը՝ գործնականում միշտ հաջողվում է բավական ճշգրիտ կերպով հաշվարկել, թե ինչ է լինելու հետո:

Դեռևս անցյալ տարվա ամռանը ես ասում էի, որ Նիկոլը Հայաստանը վերածելու է սուլթանության՝ որպես օրինակ ունենալով Ադրբեջանը: Կրկնօրինակվում է գործնականում ամեն ինչ՝ իր և կնոջ միջև իշխանության բաժանումից մինչև անձի պաշտամունք: Այն ժամանակ դեռ անհրաժեշտություն կար մանրակրկիտ կերպով հիմնավորելու նման եզրակացությունները, այսօր դա դառը իրականությունն է: Նվաստացուցիչ կապիտուլյացիան, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը չեն կանգնեցնում Հայաստանի ադրբեջանականացումը, այլ միայն արագացնում են այն:

Բռնակալները միշտ գործում են փորձված օրինաչափություններով՝ ոչ մի նոր բան չհնարելով: Ալիևի հաջողված օրինակն այն մոդելն է, որը Նիկոլին ամենից հարազատ է: Ասեկոսեների և բամբասանքների հիման վրա կարիերա ստեղծած շանտաժիստը սկսել է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները հղում անելու սեփական անանուն աղբյուրներին, և դա բնական է. 44 օրյա ստից հետո ժողովուրդը դադարել է հավատալ պաշտոնական ապատեղեկատվությանը: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ անանուն աղբյուրներն ավելի ազնիվ ու հուսալի էին, քան արծրունյան քարոզչությունը: Տեղեկատվության խախտված մենաշնորհը կենսական սպառնալիք է յուրաքանչյուր բռնակալի համար: Նիկոլը բացառություն չէ:

Խափանման միջոցի ընտրության համար մասնագիտացված դատարանների ստեղծումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանի ադրբեջանականացմանը: Հետպատերազմական աղետի պայմաններում բռնակալի համար իշխանությունը պահելուց ավելի առաջնահերթ բան չկա: Հենց միայն այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցն օրակարգ մտցնել, սակայն արտահերթ կարգով հավանության է արժանացրել քաղաքական հակառակորդների ձերբակալման և կալանման համար գրպանային դատարան ստեղծելու նախագիծը, հուշում է առաջնահերթությունների մասին: Ճնշման գործիքների ստեղծումը բռնակալի համար ավելի կարևոր է, քան իրական հարցերը:

Նիկոլն Ալիևից փոխառել է նույնիսկ ժողովրդի մեջ «մասսովկայի» ուղեկցությամբ դուրս գալու պրակտիկան: Սակայն ի տարբերություն Ալիևի՝ նա մարդկային ռեսուրսների դեֆիցիտ ունի. Փաշինյանը սեղմում է քողարկված ոստիկանի ձեռքը, որը ոգևորված ժողովրդի ներկայացուցիչ է ձևանում: Ժողովրդական սերը կամ դրա տեսանելիությունը լեգիտիմացնում է բռնակալի բոլոր արարքները:

Անցյալ տարվա սկզբից Հայաստանում սկսեցին տուգանել և դատել սոցցանցերում արվող գրառումների համար: Կար ժամանակ, երբ արևմտյան դիվանագետները դատապարտում էին Թուրքիային և Ադրբեջանին, որոնք իրենց քաղաքացիներին պատժում էին կարծիքի հրապարակային արտահայտման համար: Նիկոլի շնորհիվ այդ ցուցակը համալրեց նաև Հայաստանը:

Նիկոլյան Հայաստանում կոտրում են ընդդիմադիր ակտիվիստին պատկանող մեքենան, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կամրջի տակ հայտնաբերում են ԱԺ խոսնակի աթոռին նստած երիտասարդի դին, և բոլորը գիտեն, թե Նիկոլի շրջապատից ով է կանգնած այդ ամենի հետևում: Այդ փաստերն անցյալում զարմացած քմծիծաղ կառաջացնեին: Սակայն այդ ամենը հիմա տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանում, որը վերածվում է Ադրբեջանի:

Առկա և նախապատրաստվող ճնշումները խոսում են մի բանի մասին. բռնակալը վախեցած է: Նա չի հասկանում, որ նա բռնակալություն համար չունի ո՛չ որակներ, ո՛չ ռեսուրսներ, իսկ այդպիսին ներկայանալու խղճուկ փորձերը նրա հրամանները կատարողների նեղ շրջանակը կվերածեն զոհաբերության գառների: Բռնապետության հաստատումն ապացուցում է յուրաքանչյուրին, ով հավատում էր Նիկոլին և հույսեր էր կապում նրա հետ, որ Նիկոլը փրկիչ և առաջնորդ չէ: Նա սրիկա է, որը պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության պահպանման, իսկ նրա հնչեցրած արժեքները ոչ ավելին են, քան մարդկանց հիմարեցման գործիք:

Միակ մխիթարող բանն այն է, որ մենք բոլորս գիտենք, որ բռնապետությունները հավերժ չեն: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես և ինչով է ավարտվում բռնակալների կյանքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր ԼեյենՓաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
Ամենադիտված