Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը 

Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելը. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի  իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

«Մենե, տեկել, ուփարսին*`ապագա

«Քաղքենու էությունը բարձրը` ցածրով, զգուշությունը՝ վախկոտությամբ, խնայողությունը՝ ագահությամբ, անկեղծությունը՝ կոպտությամբ, բարեկամությունը՝ փոխադարձ պատասխանատվությամբ, սերը՝ դավաճանությամբ փոխարինելն է»․ Ռոլան Բիկով

Հիշյալ մեջբերումը հիանալի նկարագրում է այն, ինչի մասին մենք խոսում էինք հեղափոխական եռերգության առաջին 2 մասերում․ արդարադատությունը փոխարինելով վրեժխնդրությամբ, ռազմական գեներալներին` հավատարիմներով, կորոնավիրուսի դեմ օղիով ու նրբունելիով պայքարելով, մեզ փաթաթված խաղաղասիրությունն ընդունելով և պարտությունը մոռանալով՝ մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, աղճատեցինք պետության բուն էությունը։ Փորձելով մոռանալ պարտությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի պարտությունների շարքը չի ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ ցավոտ դասեր չեն քաղվել։

Դժվար է խոսել դասերի մասին և դրան մենթորային երանգ չհաղորդել, հետևաբար, կխոսեմ այն դասերի մասին, որոնք ինքս եմ քաղել։

Առաջինը՝ նիկոլիզմի էության գիտակցումն է և նրա բոլոր դերակատարների դատապարտումը։ Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս։ Դենիկոլիզացիայի մասին ես, երևի, առանձին կգրեմ, բայց եթե կարճ՝ պետք է քաղաքական գնահատական տալ նիկոլականների՝ իշխանության շարունակվող բռնազավթմանն ուղղված բոլոր գործողություններին։ Այստեղ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել և պետք է դատապարտվեն։ Կան մարդիկ, որոնք այդ ռեժիմի մաս են կազմել, բայց հանցագործություններ չեն կատարել․ պետք է արգելել նրանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև թույլ չտալ պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ կա ամենամեծ շերտը՝ հասարակությունը։ Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելն ու արարման արժեքը: Եվ մշտապես հիշի այն նողկալի վիճակը, որից հաճույք էր ստանում վերջին երեք տարիներին։

Երկրորդ՝ մենք, որպես հասարակություն, ապացուցեցինք մեր կեղծավորությունը։ Մենք պատրաստ ենք ներել մերոնց բոլոր մեղքերը՝ ուրիշներին մեղադրելով մանրուքների համար։ Պետք է սովորենք չստել, չներել  հիմարներին, հաց չկիսել դավաճանների հետ, ներողամիտ չլինել շանտաժիստների նկատմամբ։

Երրորդ ՝ մենք բոլորս ուզում ենք ոչ թե լինել, այլ երևալ։ Ինտելեկտի, ազդեցության և ապահովվածության արտաքին դրսևորումները մեզ համար ավելի կարևոր են, քան բուն էությունը։ Ապագան, որտեղ ցանկանում ենք մուտք գործել «երկրորդ ձեռքի» «մերսեդես»-ով, կպարզվի «սեքընդ հենդ» է՝ ոչ շատ տեսանելի վայրերում «կարկատներով»։

Չորրորդ՝ մենք արժեզրկեցինք խոսքի և գործի պատասխանատվությունը։ Եվ դա, հավանաբար, ամենադժվարն է․ պատասխանատու լինել ձեր արարքների, խոսքերի համար և, ամենակարևորը, երազանքների համար: Ծեծված իմաստությունը հուշում է, որ դրանք նյութական են՝ թավայի մեջ շերեփի թակոցը, կարծես, տանում էր դեպի պայծառ ապագա, բայց փոխարենը տարավ դեպի Եռաբլուրի գերեզմանները։

Մենք մասշտաբներով աննախադեպ քաղքենության և հանցավոր անգրագիտության փառատոն ենք կազմակերպել։ Երեք տարի մենք խախտել ենք քաղաքակիրթ կյանքի պարզ և հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպվել են դեռևս Լեռան քարոզներում։ Երեք տարի մենք ներողամիտ եղանք այն ամենի նկատմամբ, որի դեմ քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված մարդը պետք է պայքարի։ Երեք տարի մենք ազատ էինք մեր կոպտության մեջ։ Ինձ չի զարմացնում այն, որ մենք պատժվել ենք, դա օրինաչափ է, և վախենամ՝ արժանիորեն։ Եվ ես վախենում եմ, որ սա մեր վերջին տնային առաջադրանքն է։ Այն, որից հետո մենք՝ որպես էթնոս, որպես մեկ ամբողջություն, որպես մեր նախնիների գեների կրողներ և նրանց երկրի ժառանգներ, այլևս չենք լինի։

Մեր անգործությունը երաշխիքն է առ այն, որ դա տեղի կունենա։ Դասերը, որոնք մենք նախընտրում ենք անտեսել, մեր վերջին հնարավորությունն են: Մնում է միայն դրանք քամուն չտալ։

* Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսի՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ինՈւնդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկար ժամանակ ջուր չի լինելուՈւկրաինական դրոնները գիշերը հարձակվել են Կերչի թերակղզու վրա. Կան զոհեր և վիրավորներԲաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Քիր Սթարմերը հունիսի 22-ին կարող է հայտարարել հրաժարականի մասին. The Observer Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր «Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպեՉիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սրտի կաթվшծ է ստացել Իրանի պատվիրակությունը՝ «Մինաբ-168»-ը, Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Ցյուրիխ Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. Թրամփ
Ամենադիտված