OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) 

Վտանգելով սեփականը՝ փրկել ուրիշի կյանքը․ պատերազմի «սպիտակ զինվորներից» Դիանա Սայիյանի պատմությունը

Բլոգոսֆերա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է պատերազմի «սպիտակ զինվոր» Դիանա Սայիյանի պատմությունը:

«Վտանգելով սեփականը՝ փրկել ուրիշի կյանքը»․ պատերազմի «սպիտակ զինվորներից» Դիանա Սայիյանի պատմությունը
Պատերազմի «սպիտակ ջոկատում» էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Դիանա Սայիյանը։ Ապագա բժիշկը ծնունդով Արցախից է։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը Դիանան որոշել էր մեկնել առաջնագիծ՝ գիտակցելով, որ իր կարիքն այնտեղ անպայման զգացվելու է։ Պատերազմի առաջին օրերին ապագա բժիշկը կամավոր մեկնեց Մասիս: Այդ ժամանակ Մասիսի բուժկենտրոնը սպասարկում և բուժօգնություն էր ցուցաբերում միայն վիրավոր զինծառայողներին։
 
«Հոկտեմբերի 1-ից այնտեղ էի, Երևան գալիս էի միայն հիմնական աշխատանքի համար, աշխատում եմ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Նորածնային և մանկական վերակենդանացման բաժանմունքում որպես սանիտար: Մինչև հոկտեմբերի 10-ը, Մասիսում էի»։ Դիանա Սայիյանն այնուհետև կտրուկ որոշում է կայացրել, վերադարձել Երևան, պնդել, որ իրեն գործուղեն Արցախ՝ առաջնագիծ։ «Ասացի, որ Ստեփանակերտ չեմ ուզում գնալ, զինվորների հետ շփումներից հասկանում էի, որ մեր կարիքը հենց զգացվում է առաջնագծում, խնդրեցի՝ ինձ տեղափոխեն որքան հնարավոր է մոտ սահմանին»,-պատմում է ապագա բժիշկը։ Նրանց սպիտակ ջոկատը նախ գնացել է Հադրութ, մեկուկես օր անց՝ Մարտունու հոսպիտալ, որն անվտանգությունից ելնելով՝ տեղափոխել էին Գիշի գյուղի դպրոց: «Անձնակազմն այնտեղ էր։ Քանի որ կցված էի ռեանիմացիոն բրիգադին, նաև հիվանդներին հասցնում էի քաղաք։ Հիմնական աշխատանքը ծանր հիվանդների հետ էր։ Մեր «Ուազ» մակնիշի մեքենաներով շտապօգնության ծառայություն էինք մատուցում։ Այդ ավտոմեքենաները վերածել էինք ռեանիմոբիլների»,-պատերազմի ծանր օրերն է վերհիշում Դիանա Սայիյանը։
 
Երիտասարդ աղջիկը պատմում է, որ հակառակորդը հաճախ է թիրախավորել իրենց ։ «Առաջին օրն անտառում ենք անցկացրել, անվտանգությունից ելնելով՝ անձնակազմն իրարից հեռացել էր, որ թշնամին չթիրախավորի ամբողջ ջոկատին: Ասում էին՝ պատրաստ եղեք, որովհետև հնարավոր է՝ որոշ ժամանակ անց այստեղից անմիջապես դուրս գալու կարիք լինի։ Անկախ մեզ սպառնացող հնարավոր վտանգից, չէինք ցանկանում թողնել, հեռանալ, քանի որ դարձել էինք առաջնագծին ամենամոտ բուժմիավորումը, բուժօգնություն ցուցաբերող կետը»,-պատմում է ապագա բժիշկը:
 
Երբ, այնուամենայնիվ, նրանց ջոկատը հարկադրված էր հեռանալ այնտեղից, այդ պահին ծանր վիրավոր զինծառայողի են տեղափոխում նրանց մոտ։ «Այդ տղան փրկվեց մեր գրպանի դեղորայքի ու շտապօգնության մեքենայի շնորհիվ։ Ինտուբացիա իրականացրինք, արհեստական շնչառության սարք միացվեց, և զինծառայողին տեղափոխեցինք քաղաք։ Ես ևս մնացի Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում, շարունակեցի գործս՝ որպես ընդունարանի աշխատակից»,- կամավոր աշխատանքի մասին պատմում է ապագա բժիշկը։ Դիանա Սայիյանը խոստովանում է, որ թեև Հիպոկրատի երդում չէր տվել, բայց այդ ծանր օրերին առավել քան երբևէ գիտակցում էր բժշկի առաքելությունը, նվիրումը կյանքեր փրկելու գործին։ «Ինչով կարողանում, օգնում էի։ Սկզբում բուժքրոջ հաստիքով էի։ Ավագ գործընկերներս, երբ տեսան կարողություններս, թույլատրեցին, օրինակ՝ որպես բժիշկ-ռեանիմատոլոգ տեղափոխել հիվանդներին։ Ամառային արձակուրդները միշտ անցկացրել եմ հիվանդանոցներում, բուհում պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելուց զատ, փորձում էի այդ կերպ ավելացնել բժշկության մեջ իմ հմտությունները։ Վիրաբուժության համար «գժվում եմ»», -անկեղծանում է Դիանա Սայիյանը։ Ապագա բժիշկը գիտակցել է, որ փրկելով ուրիշի կյանքը, վտանգում էր իրենը, բայց դա չէր խանգարում արկերի պայթյունների տակ առաջ գնալ՝ օգնելու վիրավոր զինվորներին։
 
«Վախը չի ճանաչում սեռ, չի ճանաչում տարիք, մասնագիտություն, դրա համար ասացի՝ պետք է լինեմ առաջնագծում, ասել եմ՝ ինձ պետք է տանեք առաջնագիծ, դա իմ առաջնային պայմանն է, քանի որ այնտեղ կա դրա անհրաժեշտությունը։ Մեր տղաները հերոսներ են՝ Արամայիս Հայրապետյան, Հարություն Չոբանյան ․․․ ։ Նրանք օրդինատոր էին, այդ օրերին իրականացնում էին վիրավոր զինծառայողների տեղափոխումը ռազմի դաշտից հոսպիտալներ կամ բուժկետեր։ Նրանց հետ ծանոթացա Արցախում, ի դեմս նրանց, գտա լավ ընկերների, բայց ցավոք, կարճ տևեց ծանոթությունը, ընկերությունը»,-ռազմաճակատում կորցրած ընկերներին ցավով է հիշում Դիանա Սայիյանը։
 
Ապագա բժշկի մայրական կողմը Հադրութից է, հայրականը՝ Շոշ գյուղից։ «Հետպատերազմական վիճակի հետ դժվար է հաշտվել, պատրաստ էի այդ ամենը շարունակել մինչև վերջին շունչս, միայն թե չլինեին հետպատերազմյան այս օրերը»,- պատմում է ապագա բժիշկը։
Դիանա Սայիյանը դեռ հստակ չգիտի՝ բուհն ավարտելուց հետո որտեղ է շարունակելու գործունեությունը։ «Որտեղ լինի իմ անհրաժեշտությունը, պատրաստ եմ այնտեղ լինել»,-եզրափակում է պատերազմի «սպիտակ զինվորը»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ինՈւնդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկար ժամանակ ջուր չի լինելուՈւկրաինական դրոնները գիշերը հարձակվել են Կերչի թերակղզու վրա. Կան զոհեր և վիրավորներԲաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Քիր Սթարմերը հունիսի 22-ին կարող է հայտարարել հրաժարականի մասին. The Observer Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր «Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպեՉիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սրտի կաթվшծ է ստացել Իրանի պատվիրակությունը՝ «Մինաբ-168»-ը, Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Ցյուրիխ Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
Ամենադիտված