Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը Ղրիմը մնացել է առանց ջրի Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Ուկրաինայի նախկին վարչապետը վերադարձրել է լեհական պետական պարգևը Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) 

Նիկոլին սիրաշահելու 100 այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy... բայց ոչ լեգիտիմ․ Ֆարմանյանը՝ Մարուքյանին

Բլոգոսֆերա

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «իշխանությունը լեգիտիմ է» ձևակերպմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Էդմոն Մարուքյանը քիչ առաջ, ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին, իր խոսքում արձանագրեց, որ «...իշխանությունը լեգիտիմ է»:

Միանգամից ասեմ, որ լեգիտիմության մասին Էդմոն Մարուքյանի հնչեցրած տեսակետը հնացած է և չի արտացոլում իրականությունը՝ ո՛չ Հայաստանում առկա իրողություններն ու ո՛չ էլ քաղաքագիտական մտքի ժամանակակից ձեռքբերումները:

Մարուքյանն ու նույն տեսակետը միանգամայն այլ նպատակով հնչեցնող իմքայլականներն ի նկատի ունեն այն, որ 2018 թ. խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեարկողների մեծամասնության վստահությունը, իսկ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել, ուստի դրա արդյունքում ձևավորված իշխանությունը լեգիտիմ կամ օրինակարգ է մինչև հաջորդ համապետական ընտրություններ:

Առանց գիտական ավելորդ հղումների պետք է արձանագրել, որ Մարուքյանի մոտեցումը հնացած ու մեր օրերում չաշխատող բնութագրում է: Իրականում լեգիտիմ է այն իշխանությունը, որը վայելում է հանրության վստահությունը: Իսկ թե ինչ է պատահել մեր երկրի հետ Փաշինյանի կառավարման արդյունքում՝ հայտնի է բոլորին: Անվիճարկելի է, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է բնակչության մեծամասնության վստահությունը: Ու այստեղ հակափաստարկ բերել, թե քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունեցել, դա ապացուցված համարել չի կարելի, քաղաքական խուժանություն է՝ ռաբիսություն:

Հետևաբար, իշխանության լեգիտիմությունը մեր ժամանակներում չափվում է ոչ թե ընտրություններում իշխանության ձևավորման օրինակարգությամբ ու օժտվում է կառավարման սահմանադրական ողջ ժամանակահատվածի համար, այլ այն, բառի բուն իմաստով, ամեն օր վերահաստատման կարիք ունի և անգամ մեկ որոշման արդյունքում կարող է իսպառ անհետանալ: Առավել ևս ինֆորմացիոն մեր դարաշրջանում, երբ պատիկներով աքսելերացվել է ժամանակի ռիթմը: Ակնհայտ է, որ պետական կառավարման ու բանակցությունների ձախողման, պատերազմում պարտության ու կապիտուլյացիայի՝ Ազգային աղետի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմության աղբյուրը՝ հանրության վստահությունը: Այս տեսակետի ամենազորեղ գլոբալ փաստարկը աշխարհում կառավարման խորհրդարանական ձևի լայն տարածումն է վերջին տասնամյակներում, որը հենց պայմանավորված է երեկ ու ամբողջ մանդատի ժամկետով ունեցած լեգիտիմության հանկարծակի կորստի դեպքում արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանում նոր մեծամասնության ձևավորման եղանակով պետությունները քաղաքական խորացող ճգնաժամերից հեռու պահելու և սահուն լուծումներ ապահովելու անհրաժեշտությամբ, ինչի ճկունությունը երաշխավորում է կառավարման հենց խորհրդարանակն ձևը:

Եթե Նիկոլ Փաշինյանը, պահելով ռազմական դրության ռեժիմը, օրինակ, չի գնում արտահերթ ընտրությունների, իսկ երկրում առաջիկա 25 տարիներին համապետական ընտրութուններ անգամ չեն անցկացվում, դրանից Փաշինյանի իշխանության էությունը չի փոխվում. արցախյան աղետով Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը՝ իր իշխանության լեգիտիմության միակ աղբյուրը: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այլևս լեգիտիմ չէ, այլև դրա ճիշտ հակառակն է՝ ոչ լեգիտիմ է:

Հուսամ, որ Էդմոն Մարուքյանը, չունենալով իմքայլական պատգամավորների պարտադրանքը, այլևս երբեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բնորոշի իբրև լեգիտիմ:

Հ.Գ Ի վերջո, անհրաժեշտության դեպքում Նիկոլին սիրաշահելու հարյուր այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy, ճշմարտախոս և այլն...բայց ոչ լեգիտիմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինըՂրիմը մնացել է առանց ջրի Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Ուկրաինայի նախկին վարչապետը վերադարձրել է լեհական պետական պարգևը Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի Սարիկ Անդրեասյանի 13-ամյա որդին շտապ տեղափոխվել է վիրшհшտшրան. մանրամասներ (լուսանկար) ԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է Բժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասին Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյանի ուղերձը բուժաշխատողների օրվա առթիվԱՄՆ-ն և Կատարը սկսել են Իրանի ակտիվների ապասառեցման նախապատրաստությունները Զինվորների փոխարեն՝ ռոբոտներ. Ուկրաինան փոխում է ռազմաճակատի լոգիստիկան Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ OneTwoTrip for Business. Դեպի Հայաստան ռուսների գործուղումների պահանջարկը աճել է 27%-ով Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով Տուվայում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Թբիլիսիում հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ է տեղացել Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars 5 քաղաքացի Քարերի սիմֆոնիայի մոտ անցել էին գետը և չէին կարողանում ինքնուրույն վերադառնալ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Պատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հոգևոր վերականգնման այց է. Բգրատ սրբազանը 1 տարի կալանքից հետո առաջին անգամ այցելեց Մայր տաճար (տեսանյութ) Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ինՈւնդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Խամենեիի խորհրդական․ Այժմ ԱՄՆ-ն հուսահատությունից պնդում է բանակցությունների անհրաժեշտությունը Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել (լուսանկարներ) Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկար ժամանակ ջուր չի լինելուՈւկրաինական դրոնները գիշերը հարձակվել են Կերչի թերակղզու վրա. Կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված