Հայրենասիրությունը վտանգավոր համարողներին քաղաքականության լուսանցք նետելը հրամայական է. քաղաքագետ
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Վարդան Բալյանը, անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ Նժդեհի մասին ավելի վաղ արած հայտարարություններին, գրում է.
«ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը բարձրաձայնում է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլ կառավարող քաղաքական ուժի.
»Չկա հայրենասիրության կոնցեպցիա որպես էդպիսին: Հայրենասիրության կոնցեպցիան ինքը փուչիկ է: Հայրենասիրության կոնցեպցիան անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար, ասենք, պատերազմների ժամանակ, բնական արհավիրքների ժամանակ և այլն, բայց, որպես էդպիսին, հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է...»։
Հայրենատիրության կոնցեպտը, պետական հայրենատիրության գաղափարաբանությունը նոր ձևավորվող ՀԱՅՐԵՆԱՏԷՐ կուսակցության գաղափարախոսությունն է։ Այն իսկապես շատ վտանգավոր է ներկայում կառավարող այս տեսակի համար։ Հայրենասիրությունը, հետևաբար և հայրենատիրությունը շատ վտանգավոր համարողներին իշխանազրկելը ու քաղաքականության լուսանցք նետելը հրամայական անհրաժեշտություն է»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել