Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Խախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելություն Հորմուզի ջրանցքում նավերն արգելափակված են․ բացառիկ թողարկում (տեսանյութ) Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ) ​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը Հայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Ընդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) 

Գագիկ Սողոմոնյան ֆեյքի սեփականատերը ԱԱԾ-ն է. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Ի տարբերություն գործող իշխանական թափթուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են, ինչ-որ ֆեյքի գործով կարելով վրեն:
Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանը Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։
Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։

Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հատատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից, ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։

Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և՛ բարեկամներն են նույնը, և՛ թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։

Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խորը պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էր, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։

Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։

Արդյունքում Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ»,-գրել է Միքայել Մինասյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը ցանկանում է Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից. CNN Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿԽախտումները կարող էին փոխել ԱԺ կազմը. «Արդար քվե» դիտորդական առաքելությունՎենս. ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքումՀորմուզի ջրանցքում նավերն արգելափակված են․ բացառիկ թողարկում (տեսանյութ)Մենք շատ բախտավոր ենք, որ ունենք հենց այսպիսի հայրիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու մասին (Լուսանկարներ)NYT․ MV Hondius նավի բոլոր 18 ամերիկացի ուղևորներն ավարտել են իրենց կարանտինըԲացատրել են՝ ինչու չի հաջողվում վաճառել Պուգաչովայի առանձնատունը Գանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջWindows-ի այս ռեժիմը կարող է ժամանակի ընթացքում արագացնել SSD սկավառակի մաշվածությունը​«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արելՔաթարի գազամատակարարման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվելԶելենսկու նախկին խոսնակը մեկնաբանել է պատերազմի շուրջ նրա քաղաքականությունըԶախարովան գնահատել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըՎենսը ԱՄՆ–Իրան բանակցությունները գնահատել է որպես «շատ լավ օր»Կատարի վարչապետը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակի փոփոխությունը անընդունելի էՔաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվելԳագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելԿատարի վարչապետը հայտարարել է, որ Նեթանյահուն կրկին էսկալացիա է հրահրում Մերձավոր ԱրևելքումՀնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվելՎենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց էՀրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆՉինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համարԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էՎաղը կգումարվի Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը. հայտնի է օրակարգը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըՕմսկ մեկնող չվերթում ուղևորի մահվան դեպքով ստուգում է սկսվելԱվշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքըԲըրնհեմը հայտարարել է Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասինՀայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառըԳիտնականները հայտնաբերել են առանց դեղերի հոդերի վերականգնումն արագացնելու հնարավոր միջոցԴեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական ​​​​խումբըԱզատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊՄիայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել ՀնդկաստանինԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման ԱբովյանԼիբանանը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը հետևող մարմնի ստեղծումըՈրտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջելԴմիտրիևը հայտարարել է, որ Մերցը կարող է հեռանալ պաշտոնից Սթարմերից հետոԵվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է հունիսի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակինՊակիստանի վարչապետը դրական է գնահատել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Գյումրից Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել ԴաղստանումՀայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինըԲացահայտվել է չինական շարժիչների գերտաքացման հնարավոր հիմնական պատճառըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
Ամենադիտված