Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ «Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ 

«Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից»

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուտով կլրանա Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու երեք տարին: Մանրամասն վերլուծելով մինչ 2018թ-ի իշխանափոխության և դրանից հետո՝ առ այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ կարող ենք գալ հետևյալ եզրահանգումների:

  1. 2016թ. ապրիլին, Հայաստանի դեմ չհաջողված պատերազմից հետո, հայկական ինքնիշխան պետականության և Արցախի անկախացման դեմ գործող թշնամական կառույցները փոխեցին իրենց մարտավարությունը, և գործի դրեցին Հայաստանը ներսից քանդելու ծրագրերը:
  2. Ամբողջությամբ ակտիվացվեցին Նախագահ Սերժ Սարգսյանի, ազգային բանակի, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀԱՊԿ համակարգի, հայոց ազգային եկեղեցու, Հայաստան պետության հիմնական կառույցների և Արցախի իշխանությունների դեմ տոտալ կեղծ հակաքարոզչությունը: Այդ նպատակով օգտագործվեցին դրմաշնորհներով գործող բոլոր տիպի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, կրոնական աղանդավորական հոանքները, որոշ ԲՈւՀ-երի ուսանողական շրջանակները, հայկական սփյուռքի հատվածները և իհարկե ՀՀ-ում գրանցված մի շարք քաղաքական կուսակցությունները: Չեմ բացառում, որ այդ գործում ներառված լինեին նաև նախորդ իշխանությանը մաս կազմած որոշ շրջանակներ:
  3. Իշխանափոխությանն անհրաժեշտ էր առաջնորդ և բնականաբար այն պետք է համապատասխաներ իշխանափոխության նպատակներին: Այսինքն՝ լիներ հակառուս, հակաՀԱՊԿ, հակաԵԱՏՄ, հակաԱրցախյան, ապազգային, անսկզբունք, անգաղափար (“իզմերը” մերժող), լավ հռետոր և բարոյական նկարագիր չունեցող: Ունեին մի քանի տարբերակներ, բայց ընտրեցին Նիկոլին:
  4. Նախապես վերապատրաստած կազմով, բազմազան տեխնոլոգիական հնարքներով, տեղեկատվական մանիպուլյացիաներով, ֆեյսբուքյան ռեսուրսներով ստարսի սպասող իշխանափոխությունը սկսեց եփվել 2018թ. փետրվարից, որը ծավալվելով՝ իր հանգուցալուծմանը հասավ մայիսին: Սակայն, քանի որ նախկին իշխանությունները, խորհրդարանի վրա դեռևս վերահսկողություն ունեին՝ իշխանության լիարժեք զավթման վերջնական փուլն ավարտվեց 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով:
  5. Պարզ է, որ Նիկոլին, այսինք իշխանափոխության նշանակված լիդերին, կազմակերպիչները՝ սիրուն աչքերի համար չէին բերել իշխանության: Նպատակը Արցախի հարցը փակելն ու Հայաստանն ամողջությամբ վերահսկողության տակ վերցնելն էր: Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի այսպես կոչված հեղափոխությունը լիովին պառակտեր փոխադարձ հարգանքով ապրող ավանդապաշտ հայ հասարակությանը: Սկիզբ առած նախկին-ներկա հակադրումները և դրան ուղեկցող ինտենսիվ կեղծ հակաքարոզչությունը 2019-20թթ քայքայման տարավ նաև բանակը, ընտանիքը, բարեկամությունը, ընկերական կապերը: Ամբողջությամբ ապականվեց հայոց լեզուն, հրապարակային հայհոյանքը դարձավ փոքրից մինչև մեծ՝ բոլորին հասանելի և ընթեռնելի: Հասարակությունն ամիս առ ամիս բարոյալքվում էր՝ առանց գիտակցելու դրա ողբերգական հետևանքները: Մտավորականությունը հենց սկզբից դուրս մղվեց այս խաղից և մեկուսացվեց: Իսկ ֆեյսբուքի միջոցով՝ անհայտ էջերով հրապարակ նետվեցին կեղծ մտավորականներ և կարծիքի լիդերներ, որոնց միջոցով գեներացվում էին ցանկացած հիմար տեսակետ, նույնիսկ ամենաանհավանական կեղծ լուրերը ուտացրեցին հասարակական լայն զանգվածներին:
  6. Ներքին թշամանքի սերմանման միջոցով ուղեկցվող իշխանափոխության ծիլերը շատ արագ տարածվեցին նաև Արցախում, որտեղ 2018-19թթ. հնարավոր եղավ ամբողջությամբ խառնել իր անվտանգության գինը իմացող արցախահայության հատվածին: Խիստ զգուշորեն տարածվում էր նաև արցախցի-հայաստանի կեղծ հակադրությունը:
  7. Զուգահեռաբար, չերևացող քաղաքական հարթակներում քանդվում էին ԵԱՀԿ ձևաչափում արցախյան հիմնահարցի լուծման տրամաբանական կառուցվածքը, հայ-ռուսական ամուր հարաբերությունները, հայ-վրացական և հայ-իրանական բարեկամական կապերը, ՀՀ-ԵՄ գործընկերությունը և այլն: Հայաստանը վերածվում էր միջազգային բալաստի, իսկ Արցախյան հարցը՝ խաղաղ կարգավորումից վերածվեց աշխարհի համար ավելորդ գլխացավանքի, որից պետք էր ազատվել ցանկացած եղանակով:
  8. Դատա-իրավական համակարգը ևս պետք էր կազմալուծել, որպեսզի հնարավոր չլիներ իրավական մեխանիզմներով կասեցնել պետականության քայքայման գործընթացը: Այդ նպատակով, դատական իշխանությանը և հատկապես սահմանադրական դատարանին սկսեցին մեղադրվել իբրև թե նախկին իշխանություններին ծառայելու մեջ:
  9. 2020թ. տավուշյան բախումներից հետո՝ ամեն բան պատրաստ էր Արցախում պատերազմ հրահրելու և հայկական կողմի պարտությունը ապահովելու համար: Պատերազմի ողջ ընթացքի և ընդհուպ Շուշին հանձնելու նախնական ռազմա-քաղաքական վերլուծությունները ակնարկում են պատերազմի միտումնավոր ձախողման մասին:
  10. 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստի բոլոր կետերը կատարվել են բացի մեկից՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, Սյունիքի տարածքով նախատեսվող միջանցքից: Մարտ ամսին, ամենայն հավանականությամբ պետք է ավարտվի նաև այս գործընթացը և ենթադրվում է, որ պետք է լինի բարձր մակարդակի հերթական հանդիպումը: Ադրբեջանը Նիկոլից արդեն լիուլի ստացել է իր բաժինը, և հիմա մնացել է Թուրքիան: Թուրքիային շատ է անհրաժեշտ Սյունիքով անցնող տարանցիկ միջանցքը, այդ պատճառով էր Անկարան խիստ մտահոգվում Նիկոլի իշխանության հնարավոր կորստով: 2020թ. մարտի 1-ի նիկոլականների հանրահավաքը ոչ թե ուղղված էր հայ ժողովրդին կամ ընդդիմությանը, այլ առաջին հերթին Թուրքիային: Դրանով Նիկոլը ցանկացել է Թուրքիային համազել, որ ինքը դեռևս ռեսուրս ունի իշխանության մնալու համար և անհանգստանալու կարիք չկա:
  11. Սյունիքի միջանցքը տալուց հետո, Նիկոլն ամբողջությամբ արդարացրած կլինի 2018թ. ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության բոլոր ծրագրերը: Իսկ թե դրանից հետո ինչպիսի՞ն կլինի Հայաստանի և Արցախի ապագան, ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ իշխանափոխության հեղինակներին այլևս հետաքրքիր չէ:
  12. Ցավն այն է, որ այս մասին խոսել ենք անընդհատ, մաս առ մաս, դրվագ առ դրվագ: Սակայն նիկոլապաշտ հասարակությունը մեզ չէր լսում, որովհետև մենք նախկին ենք: Այ հիմա, երբ իրական վտանգ կա, որ ամբողջ Հայաստանը կդառնա նախկին, այսինքն Հայաստան պետության և հայկական բանակի մասին կխոսեն անցյալ ժամանակով, գոնե հիմա պետք է փրկել եղածը և իշխանությունից դուրս շպրտել կեղծ հեղափոխականներին:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքինԻսրայելը սխալ է համարում Լիբանանի հարցի ներառումը ԱՄՆ-Իրան բանակցություններումՀնդկաստանի վարչապետի խորհրդական. BRICS-ը օրեցօր ավելի է հզորանումԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինիՀորմուզի կառավարումը չի վերադառնա նախահակամարտական ​​վիճակին. ՂալիբաֆՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնելԼոնդոնը բացասաբար է արձագանքել ԵՄ գագաթնաժողովի հետաձգմանը Սթարմերի հրաժարականից հետո. FTԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինԱյս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննությանՎան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքելՔննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակելԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. ՍաղաթելյանՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթFord-ը և General Motors-ը կարող են սկսել Patriot և Tomahawk զենքերի արտադրությունըՓամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնումAl Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ Դևիսը
Ամենադիտված