Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ ՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոն Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Ավստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ Կարապետյան Քասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին 

Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան

Բլոգոսֆերա

Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը : Այս մասին ասվում է 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանի տարածած հայտարարությունում:

«Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ Գլխավոր շտաբը շարունակում է իր հանցավոր անգործությունը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ս. թ. փետրվարի 25-ի հայտարարությամբ արձանագրել է, որ գործող իշխանությունները «երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը պայմանավորված էր իրենց սահմանադրական պարտականությունների կատարման հրամայականով, քանի որ ըստ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ի մասի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է անհապաղ չեզոքացնել իր իսկ կողմից մատնանշված սպառնալիքը: Այդ խնդիրն իրականացնելու համար ԳՇ-ի տրամադրության տակ են առավել քան բավարար միջոցներ, քանի որ Պաշտպանության մասին օրենքի համաձայն «ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը» (ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը, պետական պահպանության ծառայությունը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները) և դրանք գտնվում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո:

Հայոց պետականության համար ճակատագրական այս իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պարտավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող մեծագույն վտանգը վերացնելու համար և ձերբակալեր վարչապետ Փաշինյանին և կառավարության անդամներին:

ԳՇ-ը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով: ԳՇ-ն և ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խուսափելով վերացնել պետականությանը սպառնացող մեծագույն վտանգը և չձերբակալելով վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին՝ շարունակում են դրսևորել քրեորեն պատժելի հանցավոր անգործություն:

Դավիթ Շահնազարյան

7-ը մարտի 2021 թ.

ք․ Երևան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ)Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ Հայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդականՊատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը շուտով կդրվի քվեարկությանԳիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունըՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ)Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանումՀայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքներըՊուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոնԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Թրամփին նկատել են Սպիտակ տան ինտերիերը սեփական ձեռքով զարդարելիսԹրամփը խոսել է Իրանի դեմ ծովային շրջափակման հնարավոր վերականգնման մասինԱվստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում«Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը ԱնթիլիասումՖրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Լավրով. Ռուսերենի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվի Գուտերեշի օրոքԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Հիտլերը փորձում էր մեղադրել ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ․ ՊուտինԱշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ ՇարմազանովՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ ԿարապետյանՔասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին Արաբական երկրները չպետք է միավորվեն Իրանի դեմ, ասել է ԼավրովըՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաներըԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելՀայաստանի կրթական համակարգը կստանա ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրությունԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել ՀայաստանAdnkronos. Մելոնիի վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետոՓաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Ղալիբաֆ. Իրանը և Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության կոմիտեՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանովԱՄՆ-ից Հնդկաստան գազի մատակարարումները կարող են հասնել ռեկորդային մակարդակիՊուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքիՈ՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտումՎթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի 686 համարի էլեկտրագնացքի չվերթըԼավրովը հայտարարել է՝ Ֆրանսիան գաղտնի կապեր է փնտրում Ռուսաստանի հետՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԼավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև տարածաշրջանային համաձայնագրի գաղափարըՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԷրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում.Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը (տեսանյութ) Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. ԶոհրաբյանԱնհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններից հետո ստեղծվել է չորս աշխատանքային խումբԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Ամենադիտված