Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները Մինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո Պատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ) Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանը Ռուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան ​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. Ղահրամանյան Իրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել 

Օտարաբնակ քաղաքացուն զինծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր

Բլոգոսֆերա

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը «Բանակից ազատվելու անհավանական փորձը՝ ՀՊՏՀ ղեկավարների դիտավորյալ ապօրինությունների միջոցով» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում գործում է «Բացառիկ դեպքերում զինվորական ծառայությունից ազատվելու կարգ», ըստ որի՝ անհրաժեշտ պայմաններից մեկը գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն է։

Փետրվարի 9-ին ՀՊՏՀ ռեկտորը պայմանագիր է կնքում համալսարանում չաշխատած և արտերկրում բնակվող ու աշխատող մի քաղաքացու հետ, ըստ որի՝ վերջինս ստանում է ընդամենը 1 մագիստրոսական թեզի ղեկավարման իրավունք և դրանով մեխանիկորեն համալրում է բուհի գիտամանկավարժական կազմը: 2 շաբաթ անց՝ փետրվարի 24-ին, արտերկրում բնակվող այդ քաղաքացին տեղեկանք է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությանը՝ ծառայությունից ազատվելու համար օրենքի պահանջին համապատասխանելը հիմնավորելով ՀՊՏՀ-ում իր գիտամանկավարժական գործունեությամբ:

Անհերքելի կոռուպցիոն ռիսկով հանդերձ՝ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի ու պատահականության մասին կամ ենթադրել, որ բանակից ազատելու համար անհրաժեշտ այդ տեղեկանքի տրամադրումը պարզապես համընկել է ՀՊՏՀ ղեկավարության հանկարծակի մեծագույն ցանկության հետ, որ այդ 1 մագիստրոսական թեզը ղեկավարի՝ հենց հատկապես տեղեկանքի կարիքն ունեցող օտարաբնակ քաղաքացին: Սակայն, ցավոք, նման ենթադրությունները հօդս են ցնդում, որովհետև այդ «պատահական համընկնումը» կազմակերպվել է նաև օրենքի խախտման գնով:

Այս դեպքն ընդամենը 1 վառ օրինակ է, թե ինչ հետևանքներ են լինում, երբ օրենքով հստակ սահմանված է, որ բուհի գիտամանկավարժական կազմի համալրումն իրականացվում է մրցույթի միջոցով, և համալսարանի կանոնակարգում բառացի ամրագրված է, որ տարեկան առնվազն 1 անգամ պետք է մրցույթ հայտարարվի, սակայն բուհի ղեկավարությունն արդեն 2-րդ տարին է՝ «չորով» անտեսում է օրենքը և գործում կոռուպցիայի համար ամենանպաստավոր մեխանիզմով, երբ, օրենքին հակառակ, ռեկտորը միանձնյա կարող է որոշել, թե ով պետք է դասավանդի, իսկ ով՝ ոչ:

Քանի որ բանակի թեման չափազանց լուրջ ու վտանգավոր է, ԿԳՄՍ նախարարությունը շարժվել է տեղից և համալսարանից պահանջել ծառայությունից ազատվելու համար դիմած քաղաքացուն գիտամանկավարժական պաշտոնի նշանակելու իրավական հիմքերը, որոնք, բնականաբար, չկան:

Հ. Գ. Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:

Կարողացա՞ք ապօրինությունների քանակը հաշվել, որոնց շնորհիվ օտարաբնակ քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է տրվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համարՀայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել ԵրևանումՀայկ Հարությունյանը Ղրղզստանի ՆԳ նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանովՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Շուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինՌուսաստանում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեինՌուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերիԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ովԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ)Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ Հայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդականՊատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը շուտով կդրվի քվեարկությանԳիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունըՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ)Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանումՀայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքներըՊուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոնԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Թրամփին նկատել են Սպիտակ տան ինտերիերը սեփական ձեռքով զարդարելիսԹրամփը խոսել է Իրանի դեմ ծովային շրջափակման հնարավոր վերականգնման մասինԱվստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում«Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը ԱնթիլիասումՖրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Լավրով. Ռուսերենի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվի Գուտերեշի օրոքԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
Ամենադիտված