Մենք կգերադասենք պետությունը մեր կարիերայից, իսկ դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին․ Անի Սամսոնյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հետևաբար մշուշոտ կարիերա է ստեղծում իր ու իր խմբակցության համար։
Ստիպված եմ Արփինե Հովհաննիսյանին հիշեցնել, որ երբ Էդմոն Մարուքյանը 2015թ. սեղմել էր Սերժ Սարգսյանի ձեռքը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ` ներկայացնելով իր առաջարկները, այս պետականաքանդ սահմանադրության դեմ այդ նույն բովանդակությամբ ելույթներ էինք լսում Նիկոլ Փաշինյանից և մյուս ընդդիմադիր գործիչներից, առ այն, որ նա չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի մարտի 1-ի արյունով թաթախված ձեռքը։ Այսօր նույն բանը ասում է Արփինե Հովհաննիսյանը երկրի այսօրվա՝ փաստացի մեկ այլ ղեկավարի մասին։ Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է ձեր և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունը։ Ստացվում է, որ դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք և միշտ խոսում եք կարիերաներից, մինչդեռ մենք խոսում ենք պետությունից և քաղաքացիական համերաշխությունից:
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը...
Posted by Ani Samsonyan on 2021 թ. մարտի 10, չորեքշաբթի


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել