Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.com Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ) Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները Մինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո Պատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ) Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանը Ռուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան 

Արմեն Սարգսյանը մարաթոնային գործիչ է, և նրան մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ
1. ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ,

2. գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին,

3. ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից Բանակը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները.

4. ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ 19 գործող գեներալներ և 21 գնդապետներ: Բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը:

Մարտի 1-ին, առանձին հայտարարությամբ ԶՈՒ ղեկավար կազմը վերահաստատել է իր գնահատականներն ու պահանջը: Մարտի 3-ին ԳՇ-ն կրկին պաշտոնապես վերահաստատել է իր մտադրությունը և ԳՇ պետին պաշտոնից ազատելու հակասահմանադրական հիմքերը:

Այսօր Օնիկ Գասպարյանը, այնուհետև ԳՇ ղեկավար կազմը կրկին վերահաստատեցին իրենց գնահատականները և պահանջը. այն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ՝ ԳՇ պետը և ԳՇ պետի առաջին տեղակալը, ՀՀ վարչական դատարանում վիճարկում են իրենց` պաշտոններից ազատելու անօրինական հիմքերը:

Ի՞նչ է սա նշանակում.

Ա) Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը.

Բ) Նրան չի հաջողվելու իր պատկերացումները պարտադրել Բանակին: Հետևաբար ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը:

Գ) Նիկոլին թվում է, թե ինքն է իրավիճակի տերը, և ի՞նչ ցանկանում՝ անցկացնում է: Քանի որ իր գավառական կերպարով չունի հեռուն տեսնելու խելամտություն, այսօր կիրառում է իր ձեռքի տակ եղած բոլոր ուժային և մանիպուլյատիվ մեթոդները: Սակայն մոռանում է, որ ուժայիններն ընդամենը օրվա հրաման կատարողներն են և չի հասկանում, որ եթե իրեն ասում են «ճիշտ այդպես» կամ «Լսում եմ», դա դեռևս չի նշանակում, որ իր հետ համաձայն են: Նույն իրավիճակն է Բանակում, Ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատարաններում, դատախազությունում և այլն: Նույնն է նաև իր խմբակցությունում: Ոչ ոք չի ցանկանում, Նիկոլի հետ կիսել մեղադրյալի նստարանը:

Դ) Նիկոլը չի հասկանում նաև, որ իր անձնական անառողջ ամբիցիաներով, այսօր հիմար վիճակի մեջ է դրել պաշտպանության նախարարությանը, նոր ԳՇ պետի տեղապահին (ում խորապես ցավակցում եմ), իրեն "սատարող" լրատվամիջոցներին, իրեն "սատարող" գործարարներին, կառավարության անդամներին և այլն:

Ե) Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա՝ համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը:

Զ) Եվ վերջապես, եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին, նման հիմար վիճակների մեջ դնելով, հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյանը, որքանով ես եմ տեսնում, մարաթոնային գործիչ է, և նրան մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:

Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:
Հայաստանին և Հայ ժողովրդին խայտառակ կապիտուլյացիայի տանելու համար նա բնականաբար դատվելու է, և ենթադրում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ն այդ հարցում՝ հիմնական մեղադրող կողմն է լինելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համարՀայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել ԵրևանումՀայկ Հարությունյանը Ղրղզստանի ՆԳ նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանովՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Շուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինՌուսաստանում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեինՌուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերիԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ովԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ)Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ Հայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդականՊատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը շուտով կդրվի քվեարկությանԳիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունըՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ)Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանումՀայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքներըՊուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Ամենադիտված