Օնիկ Գասպարյանը թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ․ Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսևորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից։
Մինչդեռ Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ ունենալով բանակի գեներալիտետի հսկա մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ։
Եվ սա է, որ տարբերում է պետական մտածողության տեր գործչին շարքային քաղաքական գործչից, ինչը, իհարկե, հասու չէ նրանց, ում ջրաղացին ջուր չլցրեց գեներալը՝ իր ու Զինված Ուժերի պահանջներն ու այս իրավիճակից դուրս գալու գործընթացն այլ հարթություն տեղափոխելով»:
Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի...
Posted by Edmon Marukyan on 2021 թ. մարտի 11, հինգշաբթի


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել