Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը՝ դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը. Նաիրա Զոհրաբյանը՝ Հովհաննես Ազոյանի սկանդալային գրառման մասին
Բլոգոսֆերա
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով Հովհաննես Ազոյանի երեկ արված սկանդալային գրառմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը:
Երեկվանից հայ մարդը ցնցված է կեսդյույմանոց մի նիկոլականի՝ վերջապես Ալիեւի դեմքին խաղաղություն տեսնելու բախտից։
Ես ո՛չ ցնցված եմ, ո՛չ էլ զարմացած։ Սա նիկոլականությունն է՝ իր ողջ այլասերվածությամբ։
Ընդամենը մի դիտարկում. այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի Սարյան փողոցի վրա գտնվող գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը։
Այն բանակը, որը խոշտանգում, ողջ-ողջ մորթում ու այրում է հայ զինվորին եւ քաղաքացիական անձանց։
Որոշումը ձերն է։
Հ.Գ. Այս հրապարակումիցս հետո ինձ զանգահարեց Արթուր Մելիքյան անձը, ով պնդում է եւ պատրաստ է ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ ինքը մոտավորապես երկու տարի առաջ Սարյան փողոցի վրա գտնվող սույն օբյեկտը գնել է կես դյույմանոց այդ 0-ից եւ այն այլեւ չի պատկանում կես դյույմանոցին»։
Այցելելով կես դյույմանոց 0-ի գինետունը, դուք ֆինանսավորելու եք Ադրբեջանի բանակը Երեկվանից հայ մարդը ցնցված է...
Опубликовано Naira Zohrabyan Вторник, 16 марта 2021 г.


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի