Վարչապետի հետ քննարկել ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը․ Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
ՀՀ Աժ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմնոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․
«Սիրելի' հայրենակիցներ,
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։
Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։
Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։
Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»։
Սիրելի' հայրենակիցներ, Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական...
Posted by Edmon Marukyan on 2021 թ. մարտի 18, հինգշաբթի


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները