Վանաձորի միակ էլիտար շենքի գույքահարկը ավագանին երեկ զիջել է շենքի սեփականատեր ընկերությանը. Մարուքյան
Բլոգոսֆերա
Վանաձորի միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների և անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի գույքահարկը 3.684.707 դրամի չափով Վանաձորի ավագանին երեկ զիջել է էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը:
Վանաձորի բնակիչների աղքատ բյուջեի հաշվին լավություն է արվում էլիտար շենքի սեփականատեր ընկերությանը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վանաձորի տեղական իշխանության մասին:
Հ.Գ. Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջել է հարցը օրակարգից հանել, որից հետո բոյկոտել՝ քվորում չապահովելով, որպեսզի հարցը չքննարկվի և չընդունվի, բայց ձայների մեծամասնությամբ հարցը ընդգրկել է օրակարգ և ընդունվել»:
Սիրելի՛ վանաձորցիներ, Դուք ձեր բնակարանների և անշարժ գույքի համար միշտ վճարում եք, իսկ Վանաձորի այս միակ էլիտար շենքի...
Posted by Edmon Marukyan on 2021 թ. մարտի 20, շաբաթ


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները