Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 

Քոչարյանը ոչնչացրել է Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի քաղաքական արդյունքը (տեսանյութ)

Քաղաքական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 1998-ին Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելով՝ ոչնչացվել է Արցախի առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը: Վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը։

Փաշինյանն Արցախի առաջին պատերազմի ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական արդյունքը համարեց այն, որ 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի փաստաթուղթը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև:  «Կարևոր քաղաքական արձանագրումը հետևյալն էր, որ փաստաթուղթը ստորագրվեց եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Սրանով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ այս նշաձողի մեջ դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ ստորագրել է փաստաթուղթ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա 1996-ի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը համարեց ամենաառաջին մեծ ահազանգը՝ ՀՀ-ի համար: «Այդ գագաթաժողովում նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որի էությունը հետևյալն էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում: Այսինքն՝ միջազգային հանրությունն ասում է՝ կոնֆլիկտ ունեք, գնացեք լուծեք, բայց, մեծ հաշվով, ինչ կարգավիճակ էլ ունենա Ղարաբաղը, պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը, սակայն, վետո է դրել փաստաթղթի վրա, այդպիսով այն չի ընդունվել, որից հետո դա դարձել է ԵԱՀԿ նախագահի հայտարարություն:

Նա հավելեց, որ մինչև 1997 թվականի  ապրիլը բանակցային գործընթացը շարունակվել է եռակողմ ձևաչափով: Ղարաբաղը, որպես ինքնուրույն կողմ, նստել է բանակցային սեղանի շուրջ: «1997-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է վարչապետ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, 1998-ին դառնում է Հայաստանի նախագահ և առաջին բանը, որ տեղի է ունենում, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից: Սա պետք է արժանանա ճշգրիտ գնահատականի, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը կարևոր արձանագրում համարեց՝  Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան, ԼՂ, Ադրբեջան, տեղի է ունեցել 1997-ի ապրիլին Մոսկվայում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ է: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորության անկյունաքարն է, սա չի նշանակում, որ պարտադիր կճանաչեն, բայց արդեն ճանաչված, որոշակի կարգավիճակ ունի»,-ասաց նա ու հավելեց, որ 1998-ից հետո ոչ մի այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:

Փաշինյանը մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ 2009-ին Ստեփանակերտ այցելության ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ: «Կայացվել է որոշում, որով պատերազմի արդյունքները ոչնչացվել են»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը մեջբերեց նաև 2004-ին Ռոբերտ Քոչարյանի՝ «Голос Армении» թերթի ընթերցողների հարցերին տրված պատասխաններից մի հատված, որում նա անդրադարձել է Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելուն: «Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ՝ Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց է առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետն ու փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ խնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու մոտեցումները մշակելու համար: Այսինքն ՝ոչ թե մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևին, որին կհամաձայնի Ղարաբաղը, այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,-Քոչարյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը:

«1998 թվականին Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից՝  Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ»,-նշեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցը
Ամենադիտված