Վերջին երեք տարիներին մենք գրանցված աշխատատեղերի Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
2018 թվականին մենք կայացրինք մեր ամենակարևոր և ամենարագ որոշումներից մեկը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտահարկի և շահութահարկի համակարգը։ Եռահարկ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրինք, դարձրինք միասնական 23 %, և համաձայն որոշման մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ, որը համահարթ է բոլոր չափերի աշխատավարձերի համար»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի համեմատ մենք ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ։
«Մենք այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատեղերի Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել, ընդորում պատերազմից առաջ սեպտեմբերին՝ դա բացարձակ ռեկորդ էր բոլոր ժամանակների համար։ Պատերազմից հետո տեմպը մի փոքր անկում ապրեց, բայց հիմա նորից սկսում է վերականգնվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից