Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով 

Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ՝ ում հետ ենք հուշագիր կազմել, մի բան էլ շնորհակալություն են հայտնում. Բալասանյանի դաշնակից

Քաղաքական

Թեև նոյեմբերի 1-ին, նորընտիր ավագանին ընտրեց Գյումրիի նոր քաղաքապետին, այնուամենայնիվ, կրքերը չեն հանդարտվում: Լարվածության պատճառը չնախատեսված, կամ գուցե նախատեսված, բայց երկու կողմերի միջև չբարձրաձայնած հուշագրի ստորագրումն էր:  Այս հուշագրի մասով կարծիքները տարբեր են, որոշները կողմ են դրան, որոշները՝ դեմ: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ եթե գյումրեցին իմանար նախատեսված հուշագրի մասին, ապա «Բալասանյան դաշինքը» ընտրություններում լիակատար առաջատարը չէր լինի:

 «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ ընտրված Մխիթար Սահակյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ը խոսեց ավագանու նիստից ընդամենը 2 օր առաջ ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրելու վերաբերյալ, սակայն նրա պատասխանից պարզ դարձավ՝ իր համար միևնույն է, թե ում հետ կհամագործակցեն. «Ես ավագանի եմ անցել աշխատելու համար, թե ով ում հետ կհամագործակցի, ինձ հետաքրքիր չէ»,- նշեց նա:

Մեր այն դիտարկմանը՝ երբ գյումրեցիները իմանային, որ սպասվում է համագործակցություն ՔՊ-ի հետ, արդյոք «Բալասանյան» դաշինքը նույնքան ձայն կհավաքեր, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ «Բալասանյան դաշինքին» ձայն տված քաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում՝ իրենք ում հետ հուշագիր կստորագրեն. «Ինձ ընտրողներին հետաքրքիր չէ, թե մենք ում հետ ենք հուշագիր կազմելու: Իրենք ինձ ընտրել են աշխատելու և քաղաքի հոգսերը ինչքան որ հնարավոր է հոգալու համար: Իմ ընտրողները այդ հուշագրի ստորագրման մասին, անգամ, չեն էլ խոսում:  Մի բան էլ շնորհակալություն են հայտնել ինձ. թե ով է մեզ հետ համագործակցելու, ինձ էլ հետաքրքիր չէ»,-ասաց Մխիթար Սահակյանը՝ ընդգծելով, որ եթե իրենց հետ հուշագիր ստորագրածը չաշխատեց, ապա իր համար այդ անձը կամ կուսակցությունը ոչինչ կհամարվի:

Հասարակության շրջանում նոր խոսակցությունների առիթ էր դարձել նաև «Բալասանյան դաշինքից» ավագանու անդամ անցած Վահան Հունանյանի՝ քաղաքապետի քվեարկությանը չմասնակցելու փաստը. որոշները կարծում են՝ պատճառը ստորագրված հուշագիրն է:

Մխիթար Սահակյանը նշեց՝ պատճառը առողջական խնդիրն է եղել. «Վահան Հունանյանը, այդ օրը ներկա չի եղել նիստին, քանի որ թեստի պատասխանը դրական էր եկել, նա կորոնավիրուսով է վարակվել»,- ասաց Մխիթար Սահակյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին անցկացված ՏՒՄ ընտրությունների արդյունքներով Գյումրիի ավագանիում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝ «Բալասանյան» դաշինք, ՔՊ, «Զարթոնք» կուսակցությունը, «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն։ Առաջատարը «Բալասանյան» դաշինքն էր, որը ավագանու նիստից երկու օր առաջ համագործակցության հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էԱվտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
Ամենադիտված