Աղջիկը քննադատության է արժանացել կրծքի ձևի պատճառով և դարձել հայտնի
ԱյլԱղջիկն սկսել է ինքն իրեն նկարահանել՝ չնայած համացանացում օգտատերերի վիրավորանքներին և հայտնի դարձել։ Նրա տեսանյութերը TikTok-ում նկատել են The Sun-ի լրագրողները։
Բլոգեր Օլիվիա Դաֆինը, ով սոցցանցում ունի 3,2 միլիոն հետևորդ, պատմել է, որ իրեն պարբերաբար քննադատում են կրծքի ձևի պատճառով։ Օրինակ՝ օգտատերերից մեկը մի անգամ նրան գրել է. «Ինչու՞ է ձեր կուրծքն այդքան թուլացած»: Համացանցի մեկ այլ օգտատեր նշել է, որ աղջկա կաթնագեղձերը շատ հեռու են իրարից, մինչդեռ մյուսն էլ խորհուրդ է տվել նրան մեծացնել կուրծքը:
Իր վերջին հոլովակներից մեկում Դաֆինը նշել է, որ գոհ է իր արտաքինից։ «Իմ ընկերը սիրում է իմ փոքրիկ կուրծքը, այնպես որ ես չեմ մտածում մյուսների մասին: Եթե ձեզ դուր չի գալիս, մի նայեք»,- հավելել է բլոգերը։
Տեսանյութը տարածվել է վիրուսային կերպով և ստացել 1,2 միլիոն դիտում ու 177 հազար հավանում: Բաժանորդներն աջակցել են աղջկան հրապարակման մեկնաբանություններում։ «Ատում եմ, երբ մարդիկ ամոթանք են տալիս ուրիշներին` նրանց մարմնի համար», «Ոչ մեկին մի լսիր, դու գեղեցիկ ես», «Իսկապես, ինչու են նրանք նայում, եթե իրենց դուր չի գալիս», «Իսկ հետո, ընդհակառակը, բողոքում են, որ բոլորի կրծերը սարքած են»,- գրել են օգտատերերը։