2 տարվա ընթացքում իրականացվել է 1193 սուբվենցիոն ծրագիր. Փաշինյան
Քաղաքական
«2018-2020 թթ. ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր»։ Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ներդրման ընդհանուր գումարը կազմել է 47 մլրդ դրամ։ Այդ ծրագրերի բովանդակությունը նույնպես կարևոր է։ Բնակավայրերի փողոցների կառուցման, նորոգման, ասֆալտապատման գծով իրականացվել է 368 ծրագիր, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման, նորոգման մասով իրականացվել է 135 ծրագիր, ոռոգման համակարգերի կառուցման կամ նորոգման գծով իրականացվել է 78 ծրագիր, փողոցային լուսավորության կառուցման կամ նորոգման գծով՝ 161 ծրագիր, վերականգնվող էներգետիկա, այդ թվում արևային կայանների տեղադրման գծով՝ 30 ծրագիր, բնակարանների գազաֆիկացում՝ 50 ծրագիր, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում՝ 93 ծրագիր»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-2020 թթ.-ին Արարատի մարզում իրականացվել է 138 սուբվենցիոն ծրագիր՝ 3 մլրդ 848 մլն դրամի, Արմավիրի մարզում իրականացվել է 102 ծրագիր՝ 2 մլրդ 883 մլն դրամի, Արագածոտնի մարզում՝ 162 ծրագիր՝ 4 մլրդ 519 մլն դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 246 ծրագիր՝ 10 մլրդ 298 մլն դրամի, Կոտայքի մարզում՝ 130 ծրագիր՝ 4 մլրդ 691 մլն դրամի, Լոռու մարզում՝ 166 ծրագիր՝ 5 մլրդ 228 մլն դրամի, Շիրակի մարզում՝ 108 ծրագիր՝ 5 մլրդ դրամի, Վայոց ձորում՝ 53 ծրագիր՝ 1 մլրդ 954 մլն դրամի, Սյունիքի մարզում՝ 51 ծրագիր՝ 6 մլրդ 739 մլն դրամի, Տավուշի մարզում՝ 36 ծրագիր՝ 2 մլրդ 486 մլն դրամի։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ