Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի Սահակաշվիլիին
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհելու երկրի նախկին ղեկավար Միխեյիլ Սահակաշվիլիին և չի պատրաստվում այլևս քննարկել այդ հարցը։
«Նախկին նախագահին (Սահակաշվիլիին) ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը պարզ է և անփոփոխ։ Ոչ, երբեք։ Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին», - չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում ասել է նա:
Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Սահակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարում։ «Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալի, ո՛չ անմեղ զոհի չափանիշներին։ Նա երկիր է ժամանել ինքնակամ և ապօրինի։ Նրա ժամանման նպատակը ապակայունացումն էր», - ասել է պետության ղեկավարը։
Միաժամանակ նա կոչ է արել արդարադատության նախարարությանը Սահակաշվիլիին համարել «հատուկ բանտարկյալ» և հոգ տանել նրա առողջության մասին, որպեսզի նրա վիճակի վատթարացումը շահարկումների և երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի պատճառ չդառնա։