Իրանի արտգործնախարարը խոսել է Թեհրան-Բաքու հարաբերությունների մասին
Իրան
Թեհրանի հարաբերությունները Բաքվի հետ շարունակվում են բարիդրացիության դրական ուղղությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Որոշ հարցերում մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց կարևոր է, որ երկու կողմից էլ կա լուրջ կամք՝ խոչընդոտները հաղթահարելու համար»,- ընդգծել է նա։
Նախարարը մտադիր է շարունակել շփումներն ու խորհրդակցությունները ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ հարաբերությունների համակողմանի զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով։
Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա ընդլայնել երկկողմ համագործակցությունը հանրային և լրատվական տարածքի ավելի լավ կառավարման համար, ինչպես նաև ստեղծել համատեղ կոմիտե։
«Մենք մեր հարևաններին համարում ենք մեր հարազատները և կարևորում ենք ազգակցական հարաբերությունները կարգավորող սկզբունքները», - ասել է Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի նախարարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան