Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինվոր է մահացել
Ադրբեջան
Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինվոր է մահացել, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը, գրում է Haqqin.az-ը։
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, սահմանապահ զորքերի Ղազախի առանձին սահմանապահ ստորաբաժանման ծառայության տարածքում դաշտային վարժանքների ժամանակ մահացել է Ահմեդով Թուրալ Աքրամ օղլուն։ Նա վիրավորվել է բեկորից՝ ԱԳՍ-17 նռնականետից կրակելու ժամանակ։ Ձեռնարկվում են քննչական միջոցառումներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ