Հացադուլի պատճառով՝ Սահակաշվիլիի հիշողությունը վատացել է
ՎրաստանՄի քանի շաբաթ առաջ բանտում հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ, մասնավորապես, նա ունի հիշողության կորուստ։ Այդ մասին լրագրողներին Mtavari Arkhi վրացական հեռուստաալիքի եթերում հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Նիկա Գվարամիան։
«Միխեյիլ Սահակաշվիլին իրեն շատ վատ է զգում: Դա արդեն ֆիզիկապես նկատելի է: Նա շփման հետ կապված խնդիրներ ունի և լուրջ հիշողության խանգարումներ: Նա չի կարողանում հիշել մարդկանց անունները: Նա դեռ հիշում է իմ անունը, բայց զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նա չի հիշում իր մի քանի ընկերների անունները»,- ասել է նա իր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո։
Նախկին նախագահի փաստաբաններն ու համախոհները շարունակում են իշխանություններից պահանջել նրան տեղափոխել քաղաքացիական, ոչ թե բանտին կից կլինիկա, ինչպես առաջարկում է արդարադատության նախարարությունը։ Սահակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Վրաստանում։