10 հազար դրամով ձեռք էր բերվել պատվաստված լինելու հավաստագիր. Հրազդանի ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՀոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։ Միջոցառումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից