Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ 

Արման Թաթոյանին շնորհվել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին շնորհել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը՝ «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Բոլոր ջանքերի թիկունքում եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների սրտացավ ու հայրենանվեր աշխատանքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանին (ANCA-WR) և անձամբ հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանին (Nora Hovsepian)՝ պատվաբեր մրցանակի համար: Տիկին Հովսեփյանը, նրա գլխավորությամբ ANCA-WR-ը մշտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ադրբեջանական զինված ուժերի զանգվածային խախտումները փաստագրելու և վերլուծելու, ամերիկյան ազդեցիկ հարթակներում գերիների վերադարձի ու մյուս կենսական հարցերում: Այն Միացյալ Նահանգների արևմտյան տարածաշրջանում ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանության ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է:

ANCA-WR-ի նպատակն է առաջ քաշել ամերիկահայ համայնքի մտահոգությունները Հայ Դատի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանին (Karnig Kerkonian): Նրանք հատկապես ադրբեջանական զինված հարձակումների առաջին ժամերից սկսած մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին զեկույցներ կազմելու, ադրբեջանական պատերազմական հանցագործությունները փաստագրելու հարցերում: Հայ անվանի փաստաբանները մշտապես աջակցել են Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական հանցանքների լայն իրազեկման, միջազգային ատյաններում քննության գործընթացներին, գործուն միջոցներ են ձեռնարկվել պատերազմական ամենազգայուն, այդ թվում՝ գերիների վերադարձի, սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի մրցանակը շնորհելու կապակցությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է.

«Որպես Հայաստանի օմբուդսման՝ Արման Թաթոյանն օգտագործել է իր իրավասության ներքո եղած բոլոր ռեսուրսները՝ պաշտպանելու մարդու իրավունքները և մեր ժողովրդի արժանապատվությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կառավարության ագրեսիվ գործողությունները միջազգային հանրության առջև՝ նպատակ ունենալով ոճրագործ ռեժիմին պատասխանատվության ենթարկելու մասին: Նա մեծապես արժանի է ANCA-WR-ի հեղինակավոր “Human Rights Champion” մրցանակին, և մենք անհամբեր սպասում ենք նրան Կալիֆորնիայում, որտեղ մեր համայնքը կարող է իր հավաքական երախտագիտությունը հայտնել այն ամենի համար, ինչ նա արել և շարունակում է անել մեր հայրենիքի համար»,- նշել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շարունակելու է առավելագույն հնարավորություններով ներկայացնել Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված փաստահավաք աշխատանքները, անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նրանց վերադարձի հրատապությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Ամենադիտված