Հուսամ՝ 1 ամիս հետո կա՛մ Առուշանյանը, կա՛մ տեղակալն ազատված կլինեն․ ՏԿԵ փոխնախարար
Տեսանյութեր«Գորիսի վերընտրված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Որոշում է կայացվել կալանավորել նաև համայնքապետի տեղակալին։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը:
ՏԿԵ փոխնախարարը հույս հայտնեց, որ մեկ ամիս հետո նրանցից որևէ մեկը կալանավորված չի լինի և կկատարի իր պարտականությունները։
Պատգամավորը նկատեց՝ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարի կողմից 1 ամսից ավելի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա լիազորությունների կատարումը դրվում է համայնքապետի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնի թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքապետի պաշտոնակատար։
«Հիմա համայնքապետի տեղակալին նույնպես ուզում են կալանավորել, ո՞վ է իրականացնելու համայնքապետի պարտականությունները»,-նշեց Աշոտ Սիմոնյանը։
Պատգամավորի հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ այդ հարցին կպատասխանի Գորիսի ավագանին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից