Մենք մտադիր ենք քննարկել ներդրումների մեծ ֆինանսական փաթեթ. Շառլ Միշել
ԱշխարհԱրևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց:
Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում:
«Վաղը Արևելյան գործընկերության գագաթնաժողով ունենք: Մենք մտադիր ենք քննարկել ներդրումների մեծ ֆինանսական փաթեթ: Եվ մենք հուսով ենք, որ դա կարող է նաև խթանել տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը»,-նշել է Միշելը: