4 մլն դոլար՝ ՀՀ շահերի պաշտպանության համար. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանը հատկացվելու է 4 մլն դոլարին համարժեք դրամ:
Այդքան գումարն անհրաժեշտ է «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում, այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» ծրագրի, «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման շրջանակներում, այսինքն՝ այս գումարն ուղղվելու է դրսում Հայաստանի շահերի պաշտպանությանը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպիսի գործերին:
Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում, սակայն չզեկուցվողների թվում է եւ հույժ գաղտնի կետեր է պարունակում: