ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտման մեջ»
ԱշխարհՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանին մեղադրել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտման մեջ»։ Ըստ նրա` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի:
Սինիրլիօղլուն նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ կապված «Ուկրաինայում տեղի ունեցած հումանիտար աղետի հետ», հայտնում է Sol-ը։ Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի գործողությունների հետ և պետք է ամեն ինչ անի Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար։
«Այս պատերազմում հաղթողներ չեն կարող լինել: Այս պատերազմը չպետք է սկսվեր և պետք է անմիջապես դադարեցվի: Թուրքիան մոբիլիզացնելու է իր դիվանագիտական բոլոր ռեսուրսները՝ անհապաղ զինադադար ապահովելու համար», - ասել է Սինիրլիօղլուն։