Մակրոնը խոսել է Ուկրաինայում հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության մասին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և երբեք էլ չի լինի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ընդգծել, որ մենք երբեք մասնակից չենք լինի այս հակամարտությանը, և եվրոպացիները կանեն ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները՝ առանց դրանցում ներգրավվելու», - ասել է Ֆրանսիայի նախագահը M6 հեռուստաալիքի եթերում՝ կոչ անելով «խուճապի չմատնվել»:
Մակրոնը նաև ասել է, որ պատրաստ է շարունակել երկխոսությունն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»` Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։