Ուկրաինացի կախարդները մարտի 31-ին ծես կանցկացնեն՝ զրկելու Պուտինին իշխանությունից
ԱշխարհՈւկրաինացի կախարդներն ու մոգերը լսել են նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչի կոչը և պատրաստվում են մի շարք ծեսեր անցկացնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելու, նրան վերացնելու, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, գրում է Unian֊ը։
«Մարտի 31-ին՝ 29-րդ լուսնային օրը՝ կոռուպցիայի և անեծքի օրը, մենք՝ Ուկրաինայի վհուկներս, օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով, կկատարենք ուկրաինացի ժողովրդի թշնամուն՝ Վլադիմիր Պուտինին պատժելու արարողակարգ»,- ասվում է ուղերձում։
Ծեսը բաղկացած է լինելու 3 մասից։ Առաջինը տեղի կունենա Ուկրաինայի լեռներից մեկում։ Ծեսի երկրորդ մասը նախատեսված է ապրիլին՝ օտարերկրյա գործընկերների ներգրավմամբ։ Եթե առաջինը համեմատաբար քիչ ազդեցություն ունենա Պուտինի վրա, ակնկալվում է, որ երկրորդը էական ազդեցություն կունենա: «Երրորդ մասը ուղղված է թշնամու համար «քարե պարկ» ստեղծելուն՝ մեկուսացում, իշխանությունից հեռացում, աջակցության կորուստ ներքին շրջանակներից»,֊ասվում է հաղորդգրության մեջ։
Ուկրաինայի օկուլտ համայնքի ներկայացուցիչը, անանունության պայմանով, հայտնել է, որ ծեսերի ճշգրիտ վայրերը գաղտնի են։ Կազմակերպիչները վախենում են ոչ միայն թշնամիների հակազդեցությունից, այլև հետաքրքրասեր քաղաքացիների միջամտությունից։ Բացի այդ՝ նա պահանջել է ակցիային ծաղրական կամ անլուրջ վերաբերմունք չցուցաբերել։