Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել
ԱշխարհՀյուսիսային Կորեան հինգշաբթի օրը բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում: Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Գործակալությունը ձկնորսական նավերին զգուշացրել է հնարավոր վտանգի, ինչպես նաև այն մասին, որ դրանք հայտնաբերելու դեպքում չպետք է մոտենան հրթիռի բեկորներին։
Հրթիռն ընկել է ծովը, նշվում է անկման տարածքը։ Ավելի վաղ գործակալությունը նշել էր, որ հրթիռը կարող է ընկնել Ճապոնական ծովում՝ հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայի մոտ։ Նշվում է, որ հրթիռը օդում եղել է ավելի քան մեկ ժամ։ Ենթադրվում է, որ խոսքը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասին է։
Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ տեղեկություններ հավաքելու համար։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնում են նաև, որ ԿԺԴՀ-ն «անհայտ արկ» է արձակել։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հրամայել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակման հետ, հայտնում է Kyodo գործակալությունը։