Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը
ԱշխարհԴոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ, որոնցից 84 հազարից ավելին երեխաներ են, արդեն հատել են Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալուծյանը հաղորդել են արտակարգ ծառայություններում:
«ՌԴ-ի սահմանն արդեն հատել Է 402 հազար 378 մարդ, այդ թվում՝ 84 հազար 376 երեխա»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ նրանց թվում կան 126,7 հազար ռուսաստանցիներ, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների 228 հազար բնակիչներ: Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության ընդգրկուն տարհանումն սկսվել Է փետրվարի կեսերին իրադրության սրման ֆոնին: Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: