Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ 

Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Աշխարհ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սեւ ցուցակում են ներառել ռուսական մի քանի բանկեր, ընկերություններ եւ պաշտպանական ոլորտի ձեռնարկություններ: Ինչպես նշվում է հինգշաբթի պատժամիջոցների թարմացված ցանկում, սահմանափակող միջոցները տարածվել են ընդհանուր 59 ֆիզիկական եւ իրավաբանական անձի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սեւ ցուցակում են հայտնվել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, բանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը եւ խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալ Լեւ Խասիսը, ձեռնարկատերեր Օլեգ Տինկովը եւ Եվգենի Շվիդլերը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին՝ Անդրեյը Պատրուշեւը:

Պատժամիջոցներ են կիրառվել «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահի տեղակալ Օլեգ Ակսյուտինի, «Ռոսնեֆտ»-ի առաջին փոխնախագահ բելգիացի Դիդիե Կասիմիրոյի, շելֆային նախագծերի գծով Խորվաթիայի փոխնախագահ Զելյկո Ռունյեի եւ «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինի որդու՝ Իվան Սեչինի նկատմամբ։

Սահմանափակումները տարածվել են փոխվարչապետ, Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւի, Հյուսիսարեւմտյան, Ուրալի, Վոլգայի եւ Սիբիրի դաշնային շրջաններում լիազոր ներկայացուցիչներ Ալեքսանդր Գուցանի, Վլադիմիր Յակուշեւի, Իգոր Կոմարովի եւ Անատոլի Սերիշեւի, ինչպես նաեւ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի վրա:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Պոլինա Կովալյովան, որին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորթ դուստր է անվանում, եւ Մելիտոպոլի (Ուկրաինա) քաղաքապետի պաշտոնակատար Գալինա Դանիլչենկոն։ Այս անձանց արգելված է մուտքը Մեծ Բրիտանիա, իսկ ակտիվները, եթե այդպիսիք հայտնաբերվեն, ենթակա են սառեցման:

Պատժամիջոցները տարածվել են նաեւ «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսսելխոզբանկ»-ի, «Ալֆա-բանկ»-ի, «ՍՊՄ բանկ»ի եւ Ուրալի Վերակառուցման եւ զարգացման բանկի վրա:

Պատժամիջոցներ են կիրառվել «Ռուսական երկաթուղիներ»-ի, «Սովկոմֆլոտ» ընկերությունների խմբի, «Ռուսհիդրո»-ի, «ԱԼՌՈՍԱ» ալմաստ արդյունահանող ընկերությունների խմբի, Սալավատի քիմիական գործարանի, Ռուսաստանի արտահանման վարկերի եւ ներդրումների ապահովագրման գործակալության, Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների եւ էլեկտրոնիկա արտադրողների դեմ: Դրանց թվում են ակադեմիկոս Վ.Պ. Մակեեւի անվան պետական ​​հրթիռային կենտրոնը, «Տիտան-բարիկադներ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը, Ավիացիոն նյութերի համառուսաստանյան ինստիտուտը, «Ռադիոավտոմատիկա» էլեկտրոնիկայի մատակարարը, «Պաշտպանական նախաձեռնություններ» ՍՊԸ-ն, որը ռադիոԷլեկտրոնային պատերազմի միջոցներ է արտադրում, ԱԹՍ-ների արտադրության «Կռոնշտատդ»-ը:

Սեւ ցուցակում է նաեւ «Վագներ» ընկերությունը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ արեւմտյան երկրները մտադիր են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնց թվում կլինի նաեւ  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը:

«Պետք է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ այսօր ավելի շատ պատժամիջոցներ կիրառելով, այդ թվում՝ «Վագներ» խմբի դեմ», - ասել է Ջոնսոնը։ Նա նաեւ ընդգծել է Ուկրաինային արեւմտյան երկրների կողմից ցուցաբերվող աջակցության ուժեղացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Կիեւին լրացուցիչ սպառազինության փոխանցումը։ «Մենք պետք է անհրաժեշտ օգնություն ու պաշտպանություն տրամադրենք ուկրաինացիներին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Նա նաեւ նշել է, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ն ամրապնդում է համագործակցությունը կիբերոլորտում։

Միացյալ Բրիտանիայի սահմանափակումների տակ են հայտնվել նաեւ զենքի նոր համակարգերի բելառուսական նախագծող «ՕԿԲ ՏՍՊ»-ն, Բելառուսի պետական ​​ռազմաարդյունաբերական կոմիտեն, Մինսկի անվաքարշակների գործարանը, «Բելսպեցվնեշտեխնիկա»-ն, որը զենքի եւ ռազմական տեխնիկայի մշակմամբ է զբաղվում:

Մեկնաբանելով սահմանված պատժամիջոցները՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ընդգծել է, որ Լոնդոնը մտադիր չէ դադարեցնել նոր պատժամիջոցների մշակումը Ռուսաստանի դեմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից
Ամենադիտված