ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայի դերը
ԱշխարհՄոսկվան երբեք չի հրաժարվել այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի օգնությունից ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունների և հանդիպումների կազմակերպման հարցում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Lenta.ru»-ի թղթակիցը։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը, սկզբունքորեն, երբեք դեմ չի եղել ուկրաինական ճգնաժամի կարգավորման այլ երկրների նախաձեռնություններին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս պետությունները վերջին ութ տարիների ընթացքում կարող էին ավելի ակտիվ կերպով ազդել Կիևի վրա՝ հակամարտությունը լուծելու համար։
Զախարովան նաև դրական է գնահատել Թուրքիայի դերը նման հանդիպումների կազմակերպման գործում, սակայն ընդգծել է, որ «հանդիպումը` հանդիպումների համար և նախաձեռնությունը` նախաձեռնությունների համար» թույլ չի տա կողմերին համաձայնության գալ ամենահիմնական հարցերի շուրջ։