ՀԱՊԿ-ն հավանություն է տվել ճգնաժամային արձագանքման բարելավման ծրագրի նախագծին
ԱշխարհՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների, Միացյալ շտաբի եւ միավորման քարտուղարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված ծրագրի նախագծի շուրջ։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ Քարտուղարության եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչներ։
Մասնակիցները վերլուծել են 2022թ․ հունվարին Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ օպերացիայի անցկացումը, քննարկել են ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ ուժերի կիրառման, ինչպես նաեւ զինված ուժերի միջազգային ավիացիոն թռիչքների կազմակերպման առաջարկները։