ՉԺՀ-ի ՊՆ-ն մատնանշել է ուկրաինական ճգնաժամի «գլխավոր հրահրողին»
ԱշխարհՉինաստանը դեմ է ուկրաինական ճգնաժամի պատասխանատվությունը Պեկինի վրա գցելու փորձերին, քանի որ ողջ աշխարհը գիտի դրա «գլխավոր հրահրողին»։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Ու Ցյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանի գործողություններն ակնհայտորեն հակադրվում են ԱՄՆ-ի մեթոդաբանությանը. արհեստականորեն ստեղծել ճգնաժամ, դրա պատասխանատվությունը գցել ուրիշի վրա և օգուտ քաղել դրանից <...> Այնուամենայնիվ, ո՞ր երկիրն է ճգնաժամի գլխավոր հրահրողը: Բոլորը գիտեն»,- ասել է մամուլի խոսնակը։
«Ուկրաինայում էսկալացիայի մակարդակը նվազեցնելու համար Վաշինգտոնը պետք է «դադարի ստել և քայլեր ձեռնարկի», - հավելել է նա: