Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու մասին
ԱշխարհՄինչև 2022 թվականի հունիսը ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության չափը, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ին կփոխանցի լրացուցիչ սպառազինության համակարգեր, մասնավորապես հակաօդային պաշտպանության համակարգեր: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։ Կազմակերպությունը նաև նախատեսում է մինչև հունիսին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովը մշակել «հավելյալ ուժերի և միջոցների պլաններ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար»:
«Մենք կընդունենք նորացված ռազմավարական հայեցակարգ, որպեսզի երաշխավորենք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ անվտանգության նոր և ավելի վտանգավոր միջավայրում», - ասել է ամերիկացի առաջնորդը։ «Այսօր չորս նոր մարտական խմբերի ստեղծումը (...) ուժեղ ազդանշան է այն բանի, որ մենք հավաքականորեն կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»,- հավելել է Բայդենը։