Մակրոնը կանխատեսում է պարենային «աննախադեպ» ճգնաժամ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է «աննախադեպ» պարենային ճգնաժամի եզրին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ մտնում ենք աննախադեպ պարենային ճգնաժամի մեջ», - ասել է Ֆրանսիայի նախագահը` հիշեցնելով, որ «Ռուսաստանը և Ուկրաինան գյուղատնտեսական խոշորագույն արտադրողներն են»:
Նրա խոսքով, պարենային առումով հատկապես խոցելի են Մաղրիբի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրները։
Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ այս ճգնաժամը կարող է տեղի ունենալ առաջիկա մեկուկես տարում։ Նա վերընտրվելու դեպքում խոստացել է ապահովել Ֆրանսիայի «պարենային անկախությունը», ինչի համար առաջարկել է պարենային ստուգումներ մտցնել։