Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում
ԱշխարհՇառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում: Այս մասին նշվում է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ: Սա Միշելի պաշտոնավարման երկրորդ ժամկետը կլինի:
«Եվրոպական խորհուրդն այսօր կառույցի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրել է Շառլ Միշելին` երկուսուկես տարով` 2022 թ. հունիսի 1-ից 2024 թ. նոյեմբերի 30-ը: Շառլ Միշելը նաև վերանշանակվել է Եվրոպական գագաթնաժողովի նախագահող` նույն ժամկետով»,- ասված է հայտարարության մեջ: