Բայդենը հայտարարել է ՆԱՏՕ-ն «քանդելու» Պուտինի մտադրության մասին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է քանդել» Հյուսիսատլանտյան դաշինքը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, ինչ Վլադիմիր Պուտինը փորձում էր անել ի սկզբանե, ՆԱՏՕ-ի կազմաքանդումն է։ Եվ ես դա ասում էի այն օրերից, երբ ես ԱՄՆ փոխնախագահ էի: Քանդել ՆԱՏՕ-ն: Նա նախընտրում է գործ ունենալ 30 անկախ երկրների հետ, քան 30 միավորված երկրների հետ»,- ասել է Բայդենը։
Նա խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցների հետեւանքները կազդեն նաեւ եվրոպական երկրների վրա:
«Պատժամիջոցների գինը վճարում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև շատ այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա Ռուսաստանն ու Ուկրաինան անվանել է Եվրոպայի «հացի զամբյուղ» և ուշադրություն հրավիրել Ուկրաինայում տեղի ունեցողի և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ կապված պարենի համաշխարհային դեֆիցիտի հեռանկարի վրա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Կանադան պատրաստ են օգնել նվազեցնել ուկրաինական ճգնաժամի հետեւանքները պարենային անվտանգության վրա։