Պենտագոնում դժգոհել են, որ ռուս գործընկերները չեն պատասխանում իրենց զանգերին
ԱշխարհՌուս բարձրաստիճան զինվորականները ամերիկացի գործընկերների զանգերին չէին պատասխանում դեռեւս ուկրաինական ճգնաժամի սրումից առաջ:
«Վերջին ամսվա ընթացքում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը եւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին փորձում են հեռախոսային կապ հաստատել ռուս գործընկերների հետ: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԴ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը մինչ այժմ հրաժարվել են խոսել։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխգործակցությունն այս պահին չափազանց կարեւոր է»,- ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ:
Օսթինը վերջին անգամ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ փետրվարի 18-ին է խոսել։ Մարկ Միլին Գերասիմովի հետ վերջին անգամ խոսել է փետրվարի 11-ին: