Մեդվեդևը հայտնել է, թե ինչպես է ռուսաֆոբիան անդրադառնում ռուսների վրա
ԱշխարհՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը RT-ին ասել է, որ արևմտյան երկրներն օգտագործում են ռուսաֆոբիան ներքին նպատակներին հասնելու համար.
«Մեկի մոտ ընտրություններ են, ինչ-որ մեկի մոտ ճգնաժամ է, ինչ-որ մեկը պետք է ուրիշի հետ կոալիցիա ստեղծի։ Իսկ դրա համար միշտ պետք է թիրախ կամ թշնամի գտնել։ Այս դեպքում մեր երկիրը թշնամի է ընտրվում, հետևաբար, ինձ համար այս հռետորաբանությունը զարմանալի չէ, թեև, այն պարբերաբար դուրս է գալիս մասշտաբներից։ Կենցաղային մակարդակում կան նաև այս կարգի ռուսաֆոբ հռետորաբանության դրսևորումներ, ինձ թվում է, դրանք դեռ իրավիճակային բաներ են»։