ԱՄՆ-ը և ԵՄ-ն հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել՝ նվազեցնելու ռուսական կախվածությունը
ԱշխարհՄարտի 25-ին, BBC-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ստորագրել են հեղուկ բնական գազի մատակարարման մասին պայմանագիրը, որը կոչված է նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը:
Վաշինգտոնն ու Բրյուսելը պայմանագիր են կնքել մինչև տարեվերջ Եվրոպային առնվազն 15 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ մատակարարելու մասին։
Կողմերը այս համաձայնագիրը ներկայացնում են որպես Ռուսաստանից գազի ներկրման կրճատման տարբերակներից մեկը, որն ապահովում է ԵՄ-ի այս տեսակի վառելիքի կարիքների մոտ 40%-ը։