«Ուկրաինացիները հետ են մղել ռուսական զորքերը Կիևից արևելք». Մեծ Բրիտանիայի ՊՆ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պատերազմի ընթացքի ամենօրյա վերլուծության մեջ հայտնում է, որ ուկրաինացիներին հաջողվել է վերականգնել Կիևից արևելք գտնվող քաղաքներն ու պաշտպանական դիրքերը մայրաքաղաքից մինչև 35 կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին իր տելեգրամյան ալիքում։
Բրիտանական ռազմական հետախուզությունը կանխատեսում է, որ ուկրաինական բանակը կշարունակի հակահարձակումը Կիևից հյուսիս-արևմուտք Գոստոմել օդանավակայանի վրա։ Ուկրաինայի հարավում ռուսական բանակը կշարունակի փորձել շրջանցել Նիկոլաևին և շարժվել դեպի Օդեսա, սակայն դրան շարունակում են խոչընդոտել ուկրաինական դիմադրությունը և նյութատեխնիկական խնդիրները:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է